«Հիմնադիր խորհրդարանը» բազմիցս հայտարարել է, որ ապրիլի 24-ի երեկոյան սկսում են իշխանափոխության գործընթացը` ռեալ քայլերով: Իշխանափոխության հասնելու այս ճանապարհը շատերի կողմից անընդունելի է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ բացասական է վերաբերվում «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությանը:
Վերջինիս կարծիքով` օրեր կան, երբ պետք է լռություն պահպանել: Այդ օրերից մեկն էլ ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մի շարք հաջողություններ գրանցվել են:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: