ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը շատ կամային հատկանիշներ ունի. ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել մի շարք գործիչներ: Նրանց թվում էր նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: ArmLur.am-ի հետ զրույցում դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տարիներ շարունակ Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ են տարվել, եւ դա տանող գործարարները հարկեր չեն վճարել, Ալեքսանյանը նշեց. «Դա միայն անձնավորված չէ: Դա միայն Սերժ Սարգսյանի հետ կապված չէ, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված չէ: Իհարկե, նրանց դերը շատ մեծ էր»:

Հարցին` Ն. Փաշինյանն ունի՞ այդ կամքը, որպեսզի լուծի խնդիրը, Ալեքսանյանն արձագանքեց. «Ինքն անձնական շատ կամային հատկանիշներ ունի, բավական կրթված է, հեռատես: Բայց դա անհատից չի կախված»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյությում:




Լրահոս