ՕԵԿ-ական երիտասարդին նշանակեցին ԾԻԳ-ի ղեկավարի պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՕԵԿ-ական Նելսոն Զուլոյանին նշանակել է “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 27-րդ կետը, Նելսոն Զուլոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, մինչեւ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:




Լրահոս