
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը դրական է վերաբերվում Կարապետ Գուլոյանի` Կոտայքի մարզպետ նշանակելուն: Այս մասին քաղաքապետը նշեց Armlur.am-ի հետ զրույցում:
– Պարո´ն Դանիելյան, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանն այսօր կառավարության որոշմամբ նշանակվեց մարզպետ: Դուք` որպես քաղաքապետ, ինչպես եք վերաբերվում այս նշանակմանը:
– Շատ լավ եմ վերաբերվում: Ինքը ծանոթա բնագավառին, կարծում եմ և համոզված եմ, որովհետև երկար ժամանակ համայնքի ղեկավար է եղել: Կարծում եմ, որ ինքը մարզպետարանի առջև դրված խնդիրները կլուծի:
– Իսկ դուք այս նշանակումը քաղաքական չեք համարո՞ւմ` որպես նվեր Գագիկ Ծառուկյանին:
– Ոչ, չեմ համարում: Դա շատերի կարծիքն է, իմ կարծիքն այն է, որ ինքը երկար ժամանակ աշխատել է քաղաքապետ, կարելի էր և իրեն մարզպետ նշանակել:
Արամ Դանիելյանը նշեց, թե լավ աշխատանքային հարաբերություններ է ունեցել նաև արդեն նախկին մարզպետ Արամ Հարությունյանի հետ:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Արամ Հարությունյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվեց Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը: