Ֆրանսիական «Մարսել»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Ալբանիայից կրած պարտությունը:
«Շատ ցավալի էր, որ պարտվեցինք այդ խաղում, քանի որ մինչև 76-րդ րոպեն հաղթում էինք: Երբ 70-րդ րոպեին հեռացվեց մեր աջ պաշտպանը, մեր խնդիրը էլի ավելի դժվարացավ»,- նշել է նա: