
Այժմ մենք «Բավարիա»-ի հետ տարբեր հարթություններում ենք, սակայն անկասկած պահպանում ենք առանձին խաղում հաղթանակ տանելու շանսը: Անդրադառնալով Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակներում սպասվող խաղին, այս մասին նշել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Թեև «Բավարիա»-ին չեն օգնի Ռոբենը, Ալաբան, Ռիբերին, սակայն Մյուլերը, Գյոտցեն և Լևանդովսկին հարձակման գիծը հզոր են դարձնում: Մյունխենյան թիմը կորցրել է Ռիբերիի եւ Ռոբենի նման արագ խաղացողների և պետք է հասկանալ, թե «Բավարիա»-ն ինչպես կարձագանքի այս իրավիճակին:
Մենք մոտիվացիայի հետ կապված խնդիր չունենք: Թիմը գտնվում է հարաբերական լավ վիճակում: Յուրաքանչյուր միավորը մրցաշարային աղյուսակում բարձրանալու շանս է տալիս մեզ»,- նշել է Կլոպը:
«Բորուսիա» – «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: