«Բավարիա»-ն կորուստներով կխաղա «Բորուսիա»-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի կարողանա մասնակցել Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպմանը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, որում «Բավարիան» 7:0 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին»:

«Բավարիա»-ում վնասվածքներ ունեն նաև հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը և ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան:

«Բորուսիա» – «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:




Լրահոս