ԱՆԿԱՐԳ ՀԱՐՍԱՆԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, մոտ 60 ավտոմեքենաներից կազմված մի շարասյուն դուրս էր եկել Երեւանից եւ գնում էր Ապարանի ուղղությամբ: Պարզ երեւում էր, որ շարքային հարսանիք չէ: Լիմուզինի առաջնորդությամբ սլացող ավտոմեքենաները բառի բուն իմաստով լկտիաբար, երեք շարք կազմած, ընթանում էին` խանգարելով մյուս մեքենաների շարժին: Խայտառակ իրավիճակ էր ստեղծվել: Հարսանյաց շարասյան հետեւում հայտնված մեքենաներից մեկի մեջ հիվանդ կար, ու այդ մեքենայի վարորդն ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանա նրան արագ հիվանդանոց տեղափոխել: Սակայն նշված մեքենաները այդպես էլ ճանապարհ չտվեցին: Հարսանյաց «շքերթի» մեքենաներից մի քանիսի համարանիշները հետեւյալն են. 345 ll 60, 001 os 02, 22 so 229, 79 nt 999: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ 22 so 229 պետհամարանիշով ավտոմեքենան պատկանում է ոմն Հարություն Կարապետյանի, որն ապրում է Նոր Նորքի զանգվածում: Հուսանք՝ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի:




Լրահոս