ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակում անցկացված Բուլղարիա-Հայաստան խաղում չիրականացան մեր սպասելիքները: Ֆուտբոլային այդ հանդիպումն իր նշանակությամբ, համենայնդեպս՝ ընթացող հսկայածավալ քննարկումների քանակով, կարծես կարեւորագույն խաղերից մեկն էր մեր հավաքականի համար: Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսում գրեթե ձեռնամարտ սկսվեց մրցող թիմերի ֆուտբոլիստների միջեւ, ինչի հետեւանքով խաղադաշտից հեռացվեցին Հայաստանի ու Բուլղարիայի հավաքականների մեկական ֆուտբոլիստներ, իսկ քիչ անց` գնդակ մատակարարող երեխայի ուղղությամբ գնդակով հարվածելու համար հեռացվեց Գեւորգ Ղազարյանը: Ու հիմա շատ է խոսվում մեր թիմի ֆուտբոլիստների անկայուն հուզական վիճակի մասին: Նշենք, որ առջեւում Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն է:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կգնահատեք Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք մեր ազգային հավաքականից:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր հավաքականը Բուլղարիայի հետ ավելի լավ խաղաց, քան Մալթայի հետ հանդիպման ժամանակ՝ չնայած խաղային կարգապահական կուլտուրան խայտառակին մոտ էր: Բուլղարացիները ոչ մի բանով մեր թիմից լավը չէին, եւ կարող էինք հանգիստ հաղթել: Կարող եմ ասել, որ Մալթայի հետ հանդիպմանը մեր բախտը բերեց, իսկ բուլղարների հետ՝ հակառակը ստացվեց: Ինչեւէ, պետք է իտալացիներին հաղթել, իսկ ցանկացած խաղի մենք պետք է մոտենանք ճակատագրական, այլապես հնարավորությունը բաց կթողնենք:

ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ
«Կենտրոն» հեռուստաընկերության
հաղորդավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Հետեւում եմ մեր հավաքականի խաղերին, իսկ հնարավորության դեպքում  նաեւ ներկա եմ լինում: Տարբեր պատճառներով Բուլղարիայի հետ խաղը լավագույններից չէր հաստատ: Ափսոսում եմ, որ մեր ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին, եւ մրցավարն էլ չէր փայլում իր որակներով, ու այս խաղը կարող էր այլ՝ մեզ ձեռնտու ավարտ ունենալ: Իտալիայի հետ հանդիպումը բոլորովին այլ կինո է, որտեղ մենք միգուցե ունենք երկրորդական դեր, բայց երբեմն կարելի է գլխավոր հերոսներին ստվերի տակ գցել: Կարծում եմ՝ հիմա մեր հավաքականը պատրաստ է  իր համար վերցնել հերթական քննությունը: Ամեն դեպքում, հետաքրքիր է լինելու: Հաղթանակ մերոնց:

ՀԱԿՈԲ ՊԱՊԻԿՅԱՆ
«Ռադիո Վան» ռադիոկայանի
հաղորդավար


ՊԱՏԱՍԽԱՆ.
Շատ կցանկանամ, որ խաղի ժամանակ գովեն իրար, քանի որ դա օգնում է, որ գեղեցիկ խաղ ցուցադրեն: Սիրեն միմյանց եւ կտեսնեն, որ իրենց խաղի որակը կբարձրանա, իսկ իրենք ի վիճակի են դա անել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆ
դերասան, հաղորդավար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս