
Պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը դեռևս վերջնականորեն չի լուծվել, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Europe 1 ռադիոկայանի եթերից:
«Իրանցիները ցանկանում են, որ անհապաղ կերպով չեղյալ հայտարարվեն պատժամիջոցները: Մենք նրանց ասել ենք` պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն այն դեպքում, եթե դուք հետևեք ձեր պարտավորություններին: Եթե դուք չհետևեք դրանց, ակնհայտ է` մենք վերադառնում են նախկին իրավիճակին: Դեռևս այդ հարցով ոչ մի պայմանավորվածություն չկա»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Անցած շաբաթվանից Լոզանում բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ, որոնց մասնակիցներն են դարձել «վեցնյակի» անդամ երկրներն ու Իրանը:
Հիշեցնենք՝ երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Իրանն ու «վեցնյակը» դրել են Իրանի միջուկային ծրագրի խաղաղ կարգավորման շուրջ ապագա համապարփակ ծրագրի հիմքերը: