Իրանի խորհրդարանը միջուկային համաձայնագրի մասին օրենք է ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն` Իրանի և «Վեցնյակ»-ի միջև կնքված միջուկային համաձայնագիրն ուժի մեջ է մտնում, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:

Ընդունված օրենքում ասվում է, որ միջազգային տեսուչները միայն սահմանափակ հասանելիություն ունեն Իրանի ռազմական օբյեկտների նկատմամբ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ օրենքի ընդունման օգտին է քվեարկել 161 պատգամավոր:

Անցած շաբաթ իրանական խորհրդարանը հավանություն տվեց օրենքի նախագծին, որը թույլ է տալիս կառավարությանը իրականացնել միջուկային համաձայնագրի պայմանները:

Հիշեցնենք, որ հուլիսին Իրանն ու «Վեցնյակ»-ի միջնորդները միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասան: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ «միջուկային համաձայնագիրը պատերազմի դեմ հաղթանակի հիանալի օրինակ է»:




Լրահոս