Նավթի գինը կտրուկ անկում է ապրել՝ Իրանի հետ համաձայնագրի մասին լուրերից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերումները հետագայում կարող են զգալի ազդեցություն ունենալ նավթի համաշխարհային շուկայի վրա, սակայն լուրջ ազդեցություն չեն ունենա մոտակա կես տարվա ընթացքում, այլ, ամենայն հավանականությամբ, դա կզգացվի 1 տարվա ընթացքում. ասում են փորձագետները, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Հինգշաբթի օրը նավթի գները կտրուկ անկում են ապրել այն բանից հետո, ինչ հայտարարվել է համաձայնագրի ձեռքբերման մասին, որը թույլ կտա ապահովել իրանական միջուկային ծրագրի ապահովումն ու կհանգեցնի Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների չեղյալ հայտարարմանը: Brent տեսակի նավթի գինը նվազել է օրվա արդյունքներով 2,15 դոլարից մինչ 54.95 դոլար 1 բարելի համար. այս մասին են վկայում Bloomberg գործակալության տվյալները:

2012 թվականից, երբ կիրառվել են պատժամիջոցները, Իրանից նավթի արտահանումը կրճատվել է օրեկան մոտ 1 միլիոն բարելի, ինչը համապատասխանում է այդ հումքի համաշխարհային շուկայի մոտ 1%-ին:




Լրահոս