Հայաստանի 5 մարզերում այսօր ՏԻՄ ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի մի շարք մարզերում այսօր` սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորպես, ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանա 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ կանցկացվեն 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու: Օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 177 քաղաքացի: Արդյունքում քվեարկությանը կմասնակցի 521 համայնքապետի թեկնածու:13 համայնքում սեպտեմբերի 23-ին նախատեսված  ՏԻՄ ընտրությունները չեն կայանա, քանի որ բավարար թեկնածուներ չեն եղել:
Սեպտեմբերի 23-ին համայնքապետ կընտրեն 16 քաղաքում, 20 քաղաքային համայնքում տեղի կունենա ավագանու անդամի ընտրություն: Չորս քաղաքում` Սեւանում, Եղվարդում, Ճամբարակում, Աբովյանում համայնքապետի մեկական թեկնածուներ են մնացել: Համայնքապետերի 699 թեկնածուներից 285-ը անկուսակցական են, 282-ը` ՀՀԿ-ական, 87-ը` ԲՀԿ-ական, 27-ը` դաշնակցական, 8-ը` ՕԵԿ-ական, 1-ական թեկնածուներ կան` “Ժառանգություն”, “Հայաստանի ժողովրդական”, “Հայոց համազգային շարժում”, “Ազգային ինքնորոշում”, “Ազգային ժողովրդական միություն” կուսակցություններից, եւս երկու թեկնածու` ԺԱԿ-ից:
Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականցի միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ:
Ներկայացնում ենք այն քաղաքները, որտեղ պետք է ընտրեն համայնքի ղեկավար:
Արագածոտնի մարզ

Աշտարակ
Արմեն Անտոնյան-անկուսակցական
Ռուշան Մկրտչյան-ՀՀԿ
Ռազմիկ Տերտերյան-անկուսակցական
Ապարան
Գոռ Աբրահամյան-ՀՀԿ
Գեղարքունիքի մարզ
Գավառ
Արմեն Գալստյան-անկուսակցական
Դիմիտրի Իսպիրյան-անկուսակցական
Գրիշա Հովեյան-ՀՀԿ
Գուրգեն Մարտիրոսյան-անկուսակցական
Ճամբարակ
Յուրիկ Ավալյան-ՀՀԿ
Մարտունի
Թաթուլ Ավետիսյան-անկուսակցական
Բագրատ Հարությունյան-ՀՀԿ
Ռադիկ Հարությունյան-Կոմունիստական կուսակցություն
Սեւան
Ռուդիկ Ղուկասյան-ՀՀԿ
Վարդենիս
Վոլոդյա Խլոյան-ՀՀԿ
Աշոտ Մարտիրոսյան-ԲՀԿ
Կոտայքի մարզ

Աբովյան
Կարապետ Գուլոյան-ԲՀԿ
Արտաշես Մեհրաբյան-անկուսակցական
Եղվարդ
Նորայր Սարգսյան-ՀՀԿ
Ծաղկաձոր
Հովիկ Հակոբյան-“Ժառանգություն”
Արթուր Հարությունյան-ՀՀԿ
Վայոց ձորի մարզ

Եղեգնաձոր
Սիրեկան Բաբայան-ՀՀԿ
Դավիթ Հարությունյան-ԲՀԿ
Վայք
Թարո Ավետյան-անկուսակցական
Բաբա Բաբայան-ԲՀԿ
Հարություն Սարգսյան-ՀՀԿ
Տավուշի մարզ

Այրում
Արթուր Այվազյան-անկուսակցական
Գիգոլ Եգանյան-ՀՀԿ
Բերդ
Հմայակ Ադամյան-ԲՀԿ
Հարություն Մանուչարյան-ՀՀԿ
Անդրանիկ Շառյան-ՀՀԿ
Դիլիջան
Գուրգեն Հարությունյան-անկուսակցական
Ժորա Մահաբալյան-ԲՀԿ
Արմեն Սանթրոսյան-ՀՀԿ
Նոյեմբերյան
Վանուշ Ամիրաղյան-ՀՀԿ
Քաջիկ Անանյան-անկուսակցական




Լրահոս