Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 49 համայնքների 54 ընտրական տեղամասերում կայանում են ՏԻՄ ընտրություններ: Թիվ 40 ԸԸՀ-ն (կենտրոնը՝ Նոյեմբերյան) աշխատում է լարված կերպով:
Թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանը խիստ զայրացած էր, որ ՀՀԿ-ի տարածքային կառույցները, Տավուշի մարզպետարանը եւ ոստիկանությունը տեղամասային ընտրական հանձնաժողովներից պարբերաբար տեղեկություններ են պահանջում տվյալ ժամին քվեարկածների թվի վերաբերյալ: Նա տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին հրահանգեց նման տեղեկատվություն չտրամադրել, քանի որ դա օրենքով սահմանված չէ, եւ խանգարում է հանձնաժողովների բնականոն աշխատանքին:
Մեր ներկայությամբ Գագիկ Աբովյանն այս առթիվ լարված խոսակցություն ունեցավ մարզի ոստիկանապետերից մեկի հետ :
aravot .am