Ոչ ոք չէ՞ր ուզում ավագանի դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ընտրություններ են Շիրակի մարզի երկու համայնքներում՝ Լանջիկում եւ Հայկաձորում: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվել էին սեպտեմբերի 9-ին, սակայն թեկնածուներ չառաջադրվելու հանգամանքով պայմանավորված, Լանջիկ եւ Հայկաձոր համայնքներում ընտրությունները չէին կայացել: “Այս համայնքներում ընտրում են ավագանու անդամներ, քանի որ սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում թեկնածուներ չէին առաջադրվել”,- ԳԱԼԱ-ին փոխանցել է Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը: Վերջինիս խոսքերով, ՏԻՄ ընտրությունները երկու համայնքում էլ ընթանում են բնականոն հունով: ,Սահմանված կարգի համաձայն, բոլոր ընտրատեղամասերը բացվել են 8:00-ին, իսկ ընտրությունների ընթացքն էլ նորմալ էե:




Լրահոս