Սիսիան-Երեվան ավտոճանապարհին մեքենան շրջվել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գիշեր, ժամը 00.56-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան – Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ֆոլքսվագեն գոլֆ մակնիշի 33 ՏՍ 715 պետհամարանիշով (վարորդ` 39-ամյա Արթուր Պետրոսյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորը, ինչից, մինչ հրշեջ-փրկարարաների կանչի վայր հասնելը, Ա. Պետրոսյանը և ավտոմեքենայի ուղեվոր` 21-ամյա Արման Սարգսյանը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի հիվանդանոց:
Ժամը 01.50-ին փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 59-ամյա Աշոտ Աարուխանյանին, ով տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները Ա. Սարգսյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Պետրոսյանինը և Ա. Սարուխանյանինը՝ ծանր:




Լրահոս