
Բիլբաոյի «Ատլետիկ»-ը գլխավորող Էռնեստո Վալվելդեն ճանաչվել է Իսպանիայի Լա Լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է Պրիմերայի պաշտոնական կայքը:
Առաջնության վերջին 5 խաղերում Բիլբաոյի թիմը 5 հաղթանակ է տարել, այդ թվում` առավելության հասել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ: Բացի այդ` «Ատլետիկ»-ը դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու «Բարսելոնա»-ի հետ: