«Ատլետիկ»-ը երկարաձգեց պայմանագիրը Ադուրիսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիլբաոյի «Ատլետիկ»-ը պաշտոնական կայքում հայտնել է իսպանացի հարձակվող Արից Ադուրիսի հետ պայմանագիր երկարաձգելու մասին։

34-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2016 թվականի ամռանը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը։

Ադուրիսն «Ատլետիկ»-ի կազմում մասնակցել է 234 հանդիպման, խփել 96 գոլ եւ կատարել 33 արդյունավետ փոխանցում։




Լրահոս