«Վոլգա»-ի երկրպագուների քվեարկության արդյունքում ֆուտբոլիստներ Արթուր Սարկիսովն ու կիսապաշտպան Արթուր Մինոսյանն ընդգրկվել են մարտ ամսվա լավագույն խաղացողների եռյակում:
Սարկիսովը ստացել է ձայների 15%-ը, իսկ Մինոսյանը` 8.8%-ը: Նշենք, որ ակումբի մարտ ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել կիսապաշտպան Լեանդրոն, ով ստացել է երկրպագուների ձայների 43.5%-ը: Երկրպագուները Արթուր Սարկիսովին երկու անգամ ճանաչել են «Վոլգա»-ի լավագույն խաղացող: