Ջենիֆեր Լոպեսը մատ է ցույց տվել ադրբեջանցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն անցկացրել է Բավքում: Նա ելույթ է ունեցել Բաքվի Թոֆիկ Բահրամովի անվան մարզադաշտում կայացած մինչեւ 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, երեկ էլ համերգ է տվել “Crystal Hall”-ում, որը կառուցվեց “Եվրատեսիլ” մրցույթի համար: Օդանավակայում աշխատակցուհին չդիմանալով` նկարահանել է երգչուհու անձնագիրն ու նկարը տարածել համացանցում: Իսկ հետո արդեն մի շարք միջազգային ԶԼՄ-ներ հրապաևրակել են Ջենիֆեր Լոպեսի նկարը, որտեղ նա միջնամատ է ցույց տալիս ադրբեջանցիներին: Մասնավորապես Veteninfo.az-ը գրում է, որ 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը երգելու ընթացքում շրջվել է դեպի տրիբունաներն ու անպատշաճ ժեստ ցույց տվել:




Լրահոս