
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է վաճառել իր հարձակվող Չիրո Իմմոբիլեին: Այս մասին հայտնում է Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողի համար նախատեսված գինը 15մլն եվրոն է:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը լրանում է 2019 թվականին: Գերմանիայի անցած առաջնությունում հարձակվողն անցկացրել է 17 անդիպում և խփել է երեք գոլ: