ԾՐԱԳՐՎԵԼ Է ՕԵԿ-ԻՆ ՓՐԿԵԼ «ՄԱՀՎԱՆ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկվում է մի սցենար, համաձայն որի՝ առաջիկայում ՕԵԿ-ին պետք է օգնել վերակազմավորվելիս. այս կուսակցությանը ոչ մի կերպ չի հաջողվում անդամներ հավաքել, հիմա անհրաժեշտ է կողմնակի միջամտություն: Ի դեպ, ժամանակին մամուլում շատ գրվեց այն մասին, որ ՕԵԿ-ը ստեղծել է Սերժ Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատած տարիներին: Հիմա Ս. Սարգսյանը փորձում է ամեն գնով քաղաքական մահից փրկել այդ կուսակցությանը: Ըստ իշխանական կուլիսներում քննարկվող սցենարի՝ առաջիկայում ՕԵԿ-ին պետք է անդամագրվեն տարբեր երիտասարդական կազմակերպություններ, մանր-մունր կուսակցություններ՝ տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ը գնալով հզորանում է: Բայց ծրագիրը դեռ «միս ու արյուն» չի ստացել: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ հավելելով, որ իրենք դրա կարիքը չունեն:




Լրահոս