ՉԻ ՎՃԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում: Նրանց թվում են հեռուստաընկերությունում աշխատող հավաքարարները, տեխնիկական անձնակազմը՝ մոնտաժողները, հեռուստասերիալներ նկարահանող խմբի անդամները: Մեր տեղեկություններով` աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է, ինչ զանգահարում են հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչն է աշխատավարձի ուշացման պատճառը, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում:
Փորձեցինք «Շանթ» հ/ը հասարակայնության եւ տեղեկատվության բաժնից պարզել, թե ինչու են ուշացնում աշխատավարձերը, սակայն մի քանի օր շարունակ անգամ մեր գրավոր հարցումները պատշաճ պատասխանի չարժանացան: Հավելենք, որ «Շանթ»-ում նման իրավիճակները հաճախ են կրկնվում:




Լրահոս