ԱՆԻՄԱՍՏ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է նավթի եւ գազի հարցերով միջկառավարական խորհրդի լուծարման վերաբերյալ որոշման նախագիծը: Նշենք, որ Հայաստանն ԱՊՀ նավթի եւ գազի այդ խորհրդին անդամակցել է դեռ 1995թ.-ից: Սակայն հիմա կառավարությունը որոշել է լուծարել այն՝ պատճառաբանությունն էլ անդամակցության անիմաստ լինելն է: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը չունի նավթի եւ գազի պաշարներ ու չի հավակնում դառնալ տարածաշրջանում էներգետիկ պաշարներ արտահանող կամ տարանցիկ երկիր՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար չի գտել ԱՊՀ նավթի եւ գազի հարցերով միջկառավարական խորհրդի աշխատանքներին ՀՀ մասնակցությունը»,-նշված է որոշման նախագծի հիմնավորումների մեջ:




Լրահոս