ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ` ՄԱՐԶՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 2011թ. պաշտոնավարած ՀՀ բոլոր մարզպետերի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ Արմեն Ղուլարյանը 2011թ. եկամուտների հայտարարագրի մեջ նշել է, որ քսան հազար դոլար եկամուտ է ունեցել, եւ որ ինքն այդ գումարը նվեր է ստացել: Նույն հայտարարագրի մեջ Տավուշի մարզպետը նաեւ նշել է, որ իր կինը 2011թ. ունեցել է 2.095. 712 դրամ եկամուտ: Հղում անելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին՝ գրավոր դիմել էինք մարզպետին՝ խնդրելով հայտնել, թե ով է իրեն նվիրել այդ քսան հազար դոլարը: Նաեւ հարցրել էինք, թե իր կնոջ ստացած եկամուտների մեջ ներառված են արդյոք «Քարավանատուն» ընկերությունում վերջինիս ունեցած բաժնեմասից ստացած եկամուտները, թե ոչ: Հարցումից ավելի քան հինգ օր է անցել, եւ ըստ օրենքի՝ մարզպետը պետք է պատասխաներ, սակայն պատասխան դեռ չկա: Կարծում ենք՝ նրա լռությունն ավելի քան խոսուն է:




Լրահոս