ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 04 ՍՏ 151 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Երեւան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը եւ 40 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետեւանքով 2 երիտասարդ տղաներ տեղում մահացել են, իսկ 1 հոգի գլխուղեղի վնասվածքով (գլխուղեղի սալջարդ) անգիտակից վիճակում տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երեւան` «Արմենիա» բ/կ: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:




Լրահոս