ԱՄՆ-ում ավարտվել է UFC Fight Night 63 մրցաշարը, որի գլխավոր մենամարտը տեղի է ունեցել կիսաթեթև քաշային կարգի ներկայացուցիչներ Չեդ Մենդեսի և Ռիկարդո Լամասի միջև:
Մարտը երկար չի տևել: Մինչ Լամասը փորձում էր դանդաղորեն հասնել հաջողության, Մենդեսն արագությամբ որոշեց իր տարածությունն ու ճիշտ հարված հասցրեց մրցակցի գլխին, ով կորցրեց հավասարակշռությունն ու տապալվեց գետնին:
Ռիկարդոն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ. նա միայն փորձում էր բռնել Չեդի ոտքերից, սակայն վերջինս կարողացավ դուրս պրծնել մրցակցի հարվածներից և նրան հասցնել վերջնական հարված:
Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Յակովլևը, մրցավարների միաձայն որոշմամբ, կարողացավ հաղթանակ տանել Գրեյ Մեյնարդի նկատմամբ: Պարտվելով առաջին ռաունդում` Յակովլևն անակնկալ կերպով կարողացավ դիպուկ հարված հասցնել մրցակցի գլխին: Երրորդ ռաունդում Ալեքսանդրն ամրապնդեց իր դիրքը և թույլ չտվեց Մեյնարդին որևէ հարված կատարել և, ի վերջո, հաղթանակ տարավ:
Հիմնական խաղեր
Չադ Մենդեսը հաղթեց Ռիկարդո Լամասին (տեխնիկական նոկաուտ),
Ալ Լաքուինտան հաղթեց Ջորջ Մասվիդալին` մրցավարների որոշմամբ (29-28, 27-30, 29-28):
Մայքլ Չիսան հաղթեց Միթչ Քլարկին մրցավարների միաձայն որոշմամբ (29-26, 29-26, 29-28):
Ջուլիաննա Պենան հաղթանակ տարավ Միլանա Դուդիեվայի նկատմամբ` տեխնիկական նոկաուտ:
Կլայ Գուիդան, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթեց Ռոբբի Պեռալտային (30-27, 30-27, 30-27):
Դուստին Պոտրիերը հաղթեց Դիեգո Ֆերեյրաին տեխնիկական նոկաուտով: