
«Ալմերիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի: Իսպանական թիմը ղեկավարելու է «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխի Բարխուանը:
Բարխուանը «Ալմերիա»-ի ղեկին փոխարինել է Խուան Իգնասիո Մարտինեսին, ով պաշտոնից ազատվել է «Լևանտե»-ի դեմ խաղում (1:4) կրած պարտությունից հետո:
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Ալմերիա»-ն 25 միավորով 18-րդ հորիզոնականում է: