Ռուսական ընկերությունը չի հերքում, որ մտադիր է ՀԷՑ-ի բաժնետոմսերը վաճառել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն փաստացի չի հերքում իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին լուրերը: «Ժողովուրդ» օրաթերթը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ին ուղարկել էր հետեւյալ հարցումը. «Հայաստանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ձեր ընկերությանը պատկանող «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնեմասերը Դուք պատրաստվում եք վաճառել:

Արդյո՞ք Ձեր ընկերությունը նման մտադրություն ունի, եւ ում կամ որ ընկերության հետ են բանակցություններ տարվում՝ այդ գործարքը կայացնելու նկատառումով»: Երեկ «Ժողովուրդ»-ը ստացել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նիկոլայ Գորելովի հետեւյալ պատասխանը. «Մենք չենք կարող մեկնաբանել Ձեր  տեղեկությունը: Ցանկացած գործարք, որը որ իրագործվել է, անմիջապես պաշտոնապես այդ մասին հայտարարվում է»: Այլ կերպ ասած՝ մտադրությունը ո՛չ հերքում եւ ո՛չ էլ հաստատում են, սակայն գործարքը դեռեւս չի կնքվել, երբ կնքվի այդ մասին կհայտարարեն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս