«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է եւ թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝ Գագիկ ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում:
Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» կամ վիրավորանք: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: «Բնականաբար, պարոն Ծառուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ քաղաքականության հետ այլեւս որեւէ կապ չունի, իսկ թե մասնավոր զրույցներում, որպես մարդ, որպես անհատականություն, ինքն ինչ թեմաների մասին է զրուցում կամ չի զրուցում, ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցին անդրադառնալ: Զրույցները, բնականաբար, կարող են լինել տարբեր թեմաներով, ու ես չեմ կարող մեկնաբանել որեւէ նման հարց»,- պատասխանեց Ծառուկյանի խոսնակը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: