«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանը Զատիկի տոնին ընդառաջ ձու և գինի է բաժանել միայնակ տարեցներին: Սակայն Զատիկի նվեր 10 ձուն և մեկ շիշ գինին բաժին է հասել ոչ բոլորին:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ շատ քչերին է հաջողվել ստանալ թաղապետարանի նվերը, և երբ բազմաթիվ միայնակ կենսաթոշակառուներ դիմել են թաղապետարան՝ պարզելու, թե ի՞նչ սկզբունքով են հատկացվել Զատիկի ձուն և գինին, նրանց պատասխանել են, որ եթե շատ են ցանկանում բաժին ստանալ, պետք է գնան քաղաքապետարանում հերթագրվեն, քանի որ ցուցակներում քիչ թվով մարդկանց անուններ են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։