Պարտադիր 12-ամյա կրթության հարցը կքննարկվի ևս մեկ անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ պետք է քվեարկվեր «Կրթության մասին » ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նշենք, որ այս փոփոխությամբ պարտադիր 9-ամյա կրթությունը դառնալու է 12-ամյա:

Մինչ քվեարկությունը պատգամավորները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունների մասին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց հետաձգել օրենքի քվեարկությունը, իսկ  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դեմ էր պարտադրանքի գաղափարին և նշեց, որ նախագծից պետք է հանել պարտադիր բառը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ պետք չէ գնալ նման ռադիկալ փոփոխության, և  բարձրաձայնեց հարցը մեկ անգամ ևս քննարկելու կարևորության մասին: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա և այդ ընթացքում ևս մեկ անգամ քննարկել հարցը:

Ի վերջո, ԱԺ նախագահը հանձնարարեց կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահին հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, քննարկել հարցը ևս մեկ անգամ և վաղը կազմակերպել քվեարկություն:




Լրահոս