ՁԿԱՆ ՊԵՍ ԼՈՒՌ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը արգելանք է դնելու հայկական իշխանի ներկրման վրա` պատճառաբանելով, թե այդ ձկնատեսակի խմբաքանակում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ: Ըստ հայ ձկնաբույծների` ռուսական կողմից որեւէ պաշտոնական հիմնավորում կամ հետազոտությունների պատասխան չի ներկայացվել: Ոլորտի մասնագետների կարծիքով` ռուսական կողմի այդ քայլն արվել է՝ մրցակից երկրների` Թուրքիայի եւ Նորվեգիայի ձկնաբույծների հետ ունեցած պայմանավորվածություններից ելնելով: ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանի գնահատմամբ` այս արգելանքի արդյունքում ձկնաբուծական տնտեսությունների 30 տոկոսը կքայքայվի: Այս իրավիճակում թերեւս միակ լավ բանն այն է, որ մի քանի ամիս ազգովի էժան ձուկ կուտենք: Ափսոս, որ հայրենի ձկնաբույծների սննկացման հաշվին: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը ձկան պես լուռ է:




Լրահոս