ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա եւ փորձել այն սիրտը մտցնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել եւ վնասել է Արտակի ձեռքը: Սակայն ՔԿՀ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց՝ ասելով. ««Նուբարաշեն»-ում նման բան չի եղել»: Մինչդեռ մեր աղբյուրները վստահեցնում են, որ չի բացառվում՝ կատարվածն առնչություն ունի «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: Բանն այն է, որ Մարեկ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման` դատապարտյալ Արտակ Հակոբյանից եւ նրա հարազատներից կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 4000 դոլար հափշտակելու համար:




Լրահոս