Օնլայն առևտրի նոր հեռանկարներ` Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը Հայաստանում ինտերնետային առևտրի խթանման նպատակով առաջարկում է ինտերնետային առևտրի  համար նախատեսված ծառայության՝ արտոնյալ պայմաններով ներդրման առաջարկ, որը կգործի մինչև ս.թ. մայիսի 5-ը: Առաջարկով հետաքրքրված բոլոր ընկերությունների համար բանկն անվճար կիրականացնի այդ ընկերությունների ինտերնետային կայքերում էլեկտրոնային առևտրի մոդուլի ինտեգրումը:

Ծառայությունից օգտվելու համար կարող եք դիմել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի ցանկացած  մասնաճյուղ կամ լրացնել  online հայտ  բանկի կայքէջում:

Արդեն մեկ տարի է, ինչ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը հնարավորություն է տալիս ինտերնետային խանութներին՝ վճարումներ ընդունել 3D Secure անվտանգության տեխնոլոգիայով՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի գործարարներին առաջարկել իրենց ծառայությունները ոչ միայն տեղական, այլ նաև օտարերկրյա սպառողներին: Արդյունքում ընկերությունները հնարավորություն են ստանում մեծացնել վաճառքի ծավալները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ներդնել նոր ծառայություններ և ոչ միայն:

Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում վճարումներ իրականացնելիս 3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնել քարտապանների լրացուցիչ նույնականացում, որը ենթադրում է յուրաքանչյուր իրականացվող վճարման հաստատում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, ինչը առավել անվտանգ է դարձնում գործարքը ինչպես վճարում կատարող անձի, այնպես էլ ինտերնետային խանութի համար:

Ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն  010 31 88 99 հեռախոսահամարով:




Լրահոս