
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպման մասին (դորտմունդյան ակումբը հաղթել է 3:2 հաշվով):
Մարզիչը գովեստի խոսքեր է ուղղել կիսապաշտպան Սեբաստիան Կելին, ով իր թիմին հաղթանակ է պարգևել` գոլի հեղինակ դառնալով ավելացված ժամանակում:
«Մենք ավելի լավ խաղ ցուցադրեցինք և կարողացանք հաղթել: Ճնշում էինք մրցակցին և հիանալի գործում հարձակման գծում: Անկեղծ ասեմ` չէի սպասում, որ Սեբաստիանը կարող է նման խաղ ցուցադրել: Կարծում եմ` Կելը կարող է իրեն հերոս համարել»,- նշել է Կլոպը: