Այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան։ Գուրգեն Մարգարյանը ծնվել է  1978թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր։
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնացել է զինված ուժերում և դարձել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։
2004-ի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում՝ ՆԱՏՕ-ի “գործընկերություն հանուն խաղաղության” ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին՝ հասցնելով դեմքին 16 կացնի հարված։ Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հիշեցնենք, որ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման և  պատիժը կրում էր հունգարական բանտերից մեկում։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով արդարացրել է 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին։




Լրահոս