Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հղել իր սաների հասցեին:
«Մրցաշրջանի այս հատվածում յուրաքանչյուր խաղի պետք է պատրաստվել սրտով ու մտքով: Թիմի ֆուտբոլիստները լայնածավալ աշխատանք են կատարում ու պայքարում: Նրանք միշտ ցանկանում են հաղթել ու նվիրվում են անմնացորդ: Հպարտանում եմ իմ թիմով»,- նշել է նա: