
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալ:
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվելու է 5 հատ՝ 4-րդ և 5-րդ դասի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր և 20mCi ակտիվությամբ Cd-109 6 հատ՝ 5-րդ դասի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր, որոնք օգտագործվելու են հանքաքարի վերամշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով: