«Սպարտակ»-ը պարտվեց վերջին րոպեներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալվելիս մրցեց Տուլայի «Արսենալ»-ի հետ և պարտություն կրեց։

Հայաստանի հավաքականի և «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին՝ ռուսաստանցի հարձակվող Դենիս Դավիդովի փոխարեն։

Այժմ «Սպարտակ»-ը 36 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, «Արսենալը» 14-րդն է՝ 17 միավորով։

Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Արսենալ» – «Սպարտակ»՝ 1։0

Դմիտրի Սմիրնով, 90+1




Լրահոս