Երկրաշարժերը 2012թ. սեպտեմբերի 20-ից մինչեվ 26-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 20-ից մինչև 26-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ չի գրանցել:
Լեռնային Ղարաբաղի տարածքում սեպտեմբերի 24-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Քարվաճառ քաղաքից 15 կմ հարավ-արևելք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Սեպտեմբերի 22-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղ ունեցել Վրաստանի Նինոցմինդա քաղաքից 28 կմ արևելք: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս արևմուտքում: Ս.թ. օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 4 հետցնցում (3.5-ից 4.3 մագնիտուդով):
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 ուժեղ երկրաշարժ: Սեպտեմբերի 25-ին Մեքսիկայի ափամերձ տարածքում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Սեպտեմբերի 26-ին գրանցված 6.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնային գոտին գտնվում է Ալեուտյան կղզիների (Ալյասկա) հատվածում: Երկրաշարժերի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Տեղեկացնում են ԱԻՆ “ՍՊԱԾ” գործակալությունից։




Լրահոս