Վոլգոգրադում ձերբակալել են միջազգային հետախուզությունում գտնվող երկու հայազգի հանացագործների՝ Տիգրան Հարությունյանին և Անդրանիկ Երեմյանին:
Տիգրան Հարությունյանը վարձու մարդասպանի գործունեություն է ծավալել արևելյան Եվրոպայում և հետախուզվում էր Բելգիայի իրավապահների կողմից, իսկ Անդրանիկ Երեմյանին փնտրում էր Գերմանիայի ոստիկանությունը՝ իրենց երկրի քաղաքացիներին բազմիցս առևանգելու պատճառով: Նշվում է, որ Հայաստանում Երեմյանը ենթակա է եղել քրեական պատասխանատվության սպանության բազմաթիվ դեպքերի համար: