Սիրիայում մեկ օրում զոհվել է ռեկորդային թվով՝ 343 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 27-ին Սիրիայի անվտանգության ուժերի և ապստամբների միջև բախումներում ռեկորդային թվով մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ 1 օրում երկրում զոհվել է 343 մարդ, միայն Դամասկոսում զոհվել է 162 մարդ: 
Նախորդ ռեկորդը սահմանվել էր օգոստոսի 25-ին, երբ ընդդիմությունը հայտնում էր 330 զոհերի մասին:  Հակամարտության ամբողջ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը հասնում է 21 հազարի: Ապստամբները պնդում են, որ հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 30 հազարը: 
 




Լրահոս