Շարապովան եվ Ազարենկան դուրս մնացին պայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Վիկտորիա Ազարենկան և Մարիա Շարապովան դուրս մնացին Տոկիոյի մրցաշարի հետագա պայքարից։
Ռուս թենիսիստուհուն չհաջողվեց պարտության մատնել ավստրալուհի Սամանտա Ստոսուրին և արդյունքում  պարտվեց 4:6, 6:7 հաշվով։
Իսկ Վիկտորիա Ազարենկան 1/4 եզրափակչի Անգելիկա Կերբերի հետ պայքարը նույնիսկ չսկսեց։ Աշխարհի առաջին ռակետը հրաժարվեց պայքարից վատ ինքնազգացողության պատճառով։ Արդյունքում Անժելիկա Կերբերը կիսաեզրափակչում կպայքարի Ագնեշկա Ռադվանսկայի հետ, վերջինս  6:4, 6:3 պարտության մատնեց Կարոլին Ոզնյացկիին։




Լրահոս