ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի մասնակցի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին:
«Նախնական քննարկման տվյալներով՝ կարծում եմ չենք մասնակցի: Բայց ֆորմատը, որը ձեւավորվում է, մեզ համար անընդունելի է»,- ասաց Բիշարյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք Կառավարությանն առաջարկություն են ներկայացրել այդ հանձնաժողովի հետ կապված, բայց գործադիրից ոչ մի պատասխան չեն ստացել, ինչը ենթադրում է, որ իրենց կուսակցությունը եւս չի մասնակցելու վարչապետի կազմած հանձնաժողովի նիստերին:
«Եթե առաջարկություններն ընդունեին, կարող էինք քննարկել ընդհանրապես ամբողջ կառուցվածքը, թե ինչ շեշտադրումներով պետք է լինի կառույցը, բայց մինչեւ այս պահը մենք չունենք որեւէ պատասխան, ենթադրելի է, որ մեր առաջարկությունները չեն ընդունվել, բնականաբար, մենք չենք մասնակցի այդ կառույցի ձեւավորմանը»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը: