ԳՈՐԾԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարսնաքար» ռեստորանում ծեծված եւ մահացած Վահե Ավետյանի գործով սեպտեմբերի 24-ին կայացած դատական նիստում դատարանը ճանաչեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի լիազորությունները եւ վերջինիս միջնորդությամբ մինչեւ հոկտեմբերի 3-ը ժամանակ տվեց նրան` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով ամբաստանյալը օգտվելու է հանրային պաշտպանի անվճար ծառայություններից:   
Մինչ դատական նիստի ավարտը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանին միջնորդեց դատաքննությունը լուսաբանող լրագրողների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել` հատկացնելով առաջին շարքերը, որոնք զբաղեցնում են քաղաքացիական հագուստով ոստիկանները: Դատարանն այն ընդունեց ի գիտություն: Ի դեպ, երեկվա նիստին մասնակցում էր նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:




Լրահոս