
Իտալական «Պալերմո»-ի նախագահ Մաուրիսիո Ձամպարինին անդրադարձել է արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի շուրջ պտտվող տրանսֆերային շշուկներին:
«Ներկա պահին Դիբալայի տրանսֆերը գնելու ֆավորիտը «Յուվենտուս»-ն է: Նրանք ցանկանում են ձեռք բերել արգենտինացու տրանսֆերը 35 մլն եվրոյով, սակայն ես ցանկանում եմ 40-ը: Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ` «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, ՊՍԺ-ն, «Ռոմա»-ն, «Ինտեր»-ը և «Նապոլի»-ն: Ցանկանում եմ կատարել ամենաձեռնտու գործարքը»,- նշել է ակումբի նախագահը: