Պաուլո Դիբալայի տրանսֆերն առաջարկվել է «Բարսելոնային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի և «Ռոմայի» 30-ամյա հարձակվող Պաուլո Դիբալայի ներկայացուցիչները նրա տրանսֆերն առաջարկել են «Բարսելոնային», հաղորդում է Sport.es-ը։

Պաուլո Դիբալայի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Այդ պայմանագրով՝ ոչ իտալական ակումբները կարող են նրա տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 12 միլիոն եվրոյով մինչև այս տարվա հուլիս։ «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է վերացնել այդ կետը՝ կնքելով նոր պայմանագիր։

Transfermarkt-ը Դիբալայի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։




Լրահոս