Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2019 թվականը:
Նոր պայմանագրով, ֆուտբոլիստը կստանա տարեկան 6.5 միլիոն եվրո: Ավելի վաղ նշվում էր, թե նրա աշխատավարձը կկրկնապատկվի և կհասնի 9 միլիոն եվրոյի:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ նախատեսված է մինչև 2016թ. հունիսը: