Կ. Բոթոյանի կինը սպասում է ամուսնուն, Մ. Եսայանը ներողություն է խնդրում, իսկ Ն. Կարապետյանը խոստումներ է տալիս ապագա երեխային (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ այսօր կանայք ավելի շատ են ներգրավված հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում, քան նախկինում: Հայաստանում այդ պրոցեսը դանդաղ, բայց առաջ է գնում:

Տղամարդկանց մեծ մասի կարծիքով` կինն ու քաղաքականությունը միմյանցից շատ հեռու են, իսկ կանայք էլ պնդում են, որ կինն ավելի հաջողակ է քաղաքական դաշտում, և դրան զուգահեռ` կարողանում է նաև ընտանիքի հոգսերը հոգալ, երեխա դաստիարակել ու հասցնել բոլոր այն աշխատանքները կատարել, ինչը տղամարդը ողջ օրվա ընթացքում չի հասցնում անել:

Armlur.am-ի զրուցակիցներն այս անգամ կանայք են: Փորձել ենք պարզել` արդյոք կանայք հասցնում են իրենց աշխատանքին զուգահեռ կատարել իրենց վրա դրված պարտականությունները: ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանի կինն էլ ներկայացրեց այն բարդությունները, որոնք ունեն իրենց ընտանիքում՝ պատգամավորի աշխատանքի պատճառով:

Կ. Բոթոյանի կինը՝ Արմինե Մանուկյանը, Armlur.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ ամուսնու աշխատանքի, նրա մշտական զբաղվածության պատճառով միշտ ինքն ու երեխաները կարոտով են սպասում նրա վերադարձին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանն էլ ցավում են, որ ժամանակի պատճառով իրենք շատ քիչ են հասցնում տանը լինել: Պատգամավորները մեղքի զգացում ունեն այն բանի համար, որ իրենց զբաղվածության պատճառով տուժում են ընտանիքի անդամները: Մարգարիտ Եսայանը նշեց նաև, որ տանը լինելու ժամանակ էլ ամեն ինչ անում է շատ արագ, ինչի համար տանեցիները նկատողություն են տալիս՝ «շըխկ-դըխկ» վիճակի համար:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս